Փետրվար ամսվա նախագծեր

 1․ «Թումանյանական օրեր» նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց՝ երկարացված օրվա ճամբարականներ

Նպատակը՝ ստեղծագործությունների միջոցով  բացահայտում ու ճանաչում ենք Հ. Թումանյանին, թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնում ենք սովորողների բանավոր և գրավոր  խոսքը, ստեղծագործական երևակայությունը

Խնդիրները՝ Թումանյանի ստեղծագործությունների յուրացում,ստեղծագործությունների մեկնաբանություն, քննարկում, տարածում, համագործակցային աշխատանքների կազմակերպում

Ընթացքը՝

  • Ծանոթանում ենք  Հ. Թումանյանի կենսագրությանը
  • Ընտրում ենք հեքիաթը և բաժանվում  դերերի՝ իրականացնելով հեքիաթի դերային ընթերցում
  • Ընտրում ենք հեքիաթը և նկարում Paint ծրագրով
  • Կատարում ենք ձայնագրություններ հետևյալ թեմաներով՝

Ի՞նչ գիտեք Հովհաննես Թումանյանի մասին

Ի՞նչ ստեղծագործություններ են ծանոթ ձեզ

Կատարել մի փոքր հատված որևէ բանաստեղծությունից

Ռոդարիական հնարքների կիրառում-Թումանյանի ստեղծագործություններից  վերցնում ենք   հատվածներ և  այնպես դասավորում, որ ստացվի անսովոր մի հեքիաթ

Արդյունքները կամփոփվեն բլոգում։

 2․ «Տեխնոլոգիա աշխատանք թելերով» նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց՝ երկարացված օրվա ճամբարականներ

Նախագծի նպատակը՝

Զարգացնել գեղարվեստական ընդունակությունները, ստեղծագործական մտքը,  գեղագիտական ճաշակը։

Խնդիրները՝

  • ստեղծագործական մտածողության զարգացում
  • աշխատանքային կարողությունների և հմտությունների ձևավորում
  • երևակայական մտածողության զարգացում
  • մնայուն արժեքի ստեղծում
  • շրջակա միջավայրի ձևավորում

Անհրաժեշտ պարագաններ՝

Թելեր՝ տարբեր գույների և չափերի,թղթեր, սոսինձ։

Ընթացքը՝

Նախօրոք ընտրում ենք այն պատկերը, որով պետք է աշխատենք, ընտրում ենք դրան համապատասխան մեզ անհրաժեշտ նյութերը և սկսում ենք հավաքել պատկերը թելերով՝