Մանկավարժական հունիսյան բաց ճամբար․ Աշխատաժամանակ

Հունիսի 18

9։00-10։00՝ ընդհանուր պարապմունք

10։00-11։00՝ ձիավարություն

11։00-11։30՝ ընդմիջում

12։00-14։00՝ ուսումնական նախագծեր, մասնագիտական զարգացման դասընթացներ պարտիզապուրակային աշխատանք ըստ ջոկատների

Հունիսի 19

9։00-10։00՝ ընդհանուր պարապմունք

10։00-11։00՝ հեծանվավարություն

11։00-11։30՝ ընդմիջում

12։00-13։00՝ լող

13։00-14։00՝ ուսումնական նախագծեր, մասնագիտական զարգացման դասընթացներ պարտիզապուրակային աշխատանք ըստ ջոկատների Читать далее

Реклама

Ձիավարություն ուսուցում

Երկարացված օրվա կազմակերպիչների ձիավարության ուսուցման պարապմունքների արդյունքում արդեն կարողանում ենք խնամել ձիերին, նաև սանձել, թամբել, իսկ հետո սանձից բռնելով շրջապտույտ անել՝

Հարսանեկան ծեսի պատրաստություն

Արևմտյան դպրոցը նախապատրաստվում է հարսանեկան արարողությանը։ Արդեն պատրաստ են հարսի քողը, տարոսիկները, ծաղկեփունջը։ Նախապատրաստական աշխատանքներին մասնակցում են նաև Սասունիկի վերապատրաստվող խումբի անդամները։

Это слайд-шоу требует JavaScript.

Մանկավարժական ճամբար

Քանի որ Արևմտյան դպրոցը պատրաստվում է հարսանեկան ծեսին, մեր օրվա բաղկացուցիչ մասն են կազմում նախապատրաստական աշխատանքները։ Շուտով պատրաստ կլինեն հարսանեկան տարոսիկները, իսկ մինչ այդ ընդհանուր պարապմունքին երգում ենք հարսանեկան երգեր և անհամբերությամբ սպասում այս օրվան։

Դե իսկ մեր մարզական տրամադրությունն ամեն օր ապահովված է։ Այսօր մենք ունեցանք լողի մեր հերթական պարապմունքը։ Տուն ենք վերադառնում առույգ, թարմ ու միշտ նոր բան սովորած։

 

Մանկավարժական հունիսյան բաց ճամբար․ Աշխատաժամանակ

Հունիսի 11

9։00-9։30՝ առավոտյան ընդհանուր պարապմունք

9։30-10։00՝ միջավայրի խնամք

10:00-11:00` պատրաստվում ենք ազգագրական փառատոնին

11:00-12:00`արտմիջավայրի նախածի իրականացում

12։00-13։00՝ ձիավարություն

13:00-13:30`ընդմիջում

13:30-15:00`ճամբարային գործունեության ամփոփում

Հունիսի 12

9։00-9։30՝ առավոտյան ընդհանուր պարապմունք

9։30-10։00՝ միջավայրի խնամք

10:00-11:00` պատրաստվում ենք ազգագրական փառատոնին

11:00-12:00`արտմիջավայրի նախածի իրականացում

12։00-13։00՝ լող

13:00-13:30`ընդմիջում

13։30-15։00՝ պարտիզապուրակային գործունեություն Читать далее

Բարձունքի նվաճում․․․ Թեղենյաց վանք

Ճամփորդությունները միշտ սպասված են սեբաստացիների կողմից։ Այս անգամ մենք այցելեցինք Թեղենյաց վանք, բայց մինչ վանք հասնելը,  կանգ առանք Բուժական գյուղում, որից հետո հաղթահարեցինք Թեղենիս լեռան բարձունքը, ու չնայած եղանակակը մեզ համար պատրաստել էր բազում անակնկալներ,  խիզախորեն հաղթահարեցինք բարձունքը և հասանք Թեղենյաց վանք։ Վանքում աղոթեցինք առ Աստված, ծանոթացանք հնագույն խաչքարերին։ Հենց վանքում էլ ընկեր Իվետը մեզ բացատրեց, թե ինչպես պետք է արագ կողմնորոշվել տեղանքում, եթե մոլորվենք։

Վերջում վանքի շրջակայքում իրականացրեցինք էկոլոգիական աշխատանքներ, տարածքը մաքրեցինք աղբից։ Լիցքավորված և բարձր տրամադրությամբ վերադարձանք քաղաք՝

 

Это слайд-шоу требует JavaScript.

«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ

«Բարձունքի հաղթահարում»…Թեղենյաց վանք

Ճամփորդության վայրը-Թեղենյաց վանք /Կոտայքի մարզ, գյուղ Բուժական, Թեղենիս լեռան լանջին` թեղիներով շրջապատված բացատում

Ճամփորդության մասնակիցներ — 1.1  դասարանի սովորողներ

Ճամփորդության օր —Հունիսի 8

Ճամփորդության սկիզբ — 9։30

Վերադարձ—16։00

 Երթուղին— Երևան-Եղվարդ-Զորավան-Արագյուղ-Բուժական-Երնջատափ / 40-45 կմ/

Պատասխանատուներ- Լուսինե Բարխուդարյան, Մայրանուշ Համբարձումյան

Նպատակը՝ -Սովորողների ստեղծագործական, հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, տեսածը պատմելու, ներկայացնելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու կարողության ձևավորում։

Խնդիրները`
• Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում:
• Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում:
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը:
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում

  • Անհրաժեշտ գործիքներ՝ թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, հեռադիտակ

Ընթացքը՝

  1. Առաջին կանգառ՝ Բուժական գյուղում
  2. Երկրորդ կանգառ՝ Թեղենիս լեռան մոտ
  3. Քայլք դեպի լեռը
  4. Ճաշ
  5. Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
  6. Երաժշտական դադար. Կոմիտաս. «Հա՛յր մեր», «Առավոտ լուսո», պարերգեր «Կաքավիկ»,  «Հոյ Նազան»
  7. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
  8. Ֆոտոպլեներ
  9. Քայլարշալ դեպի գյուղ

Արդյունքները կամփոփվեն բլոգում։

 

Խնդիրներ լուցկու հատիկներով

Ամառային ճամբարի ընթացքում զարգացնում ենք նաև մեր տրամաբանությունը։ Այսօր կազմեցինք հետաքրքիր և տրամաբանական խնդիրներ լուցկու հատիկներով։ Պետք է տեղափոխել լուցկու մեկ հատիկ և ստանալ ճիշտ հավասարություն՝

Это слайд-шоу требует JavaScript.

Թե ինչպես հովհարը դարձավ սիրամարգ

Ամառային շոգը մեղմելու համար մի խումբ ճամբարականներ որոշեցին պատրաստել հովհարներ։ Եվ հանկարծ ծնվեց մի միտք․

-Եթե մեր հովհարները միացնենք իրար, կդառնա սիրամարգ։

Արդյունքում, իրոք որ ստացանք գեղեցիկ սիրամարգ՝

Это слайд-шоу требует JavaScript.

Երկարացված օրվա ռեժիմ․ Հունիսի 4-8-ը

Երկուշաբթի

13:35 — 14:30 —շախմատային գործունեություն

14:30 — 15:00 —ճաշ

15:00 — 16:00 —ֆիլմի (մուլտֆիլմի) դիտում

16:00 — 16:30 —բացօթյա ընթերցանություն

16:30 — 16:45 — դասարանի մաքրություն

16:45 — 17:00 —  ճանապարհ դեպի տուն

Երեքշաբթի

13:35 — 14:30 —մարզական խաղեր

14:30 — 15:00 —ճաշ

15:00 — 16:00 —նկարչություն

16:00 — 16:30 —հեծանվավարություն

16:30 — 16:45 — դասարանի մաքրություն

16:45 — 17:00 —  ճանապարհ դեպի տուն Читать далее