Խաղողի տունկի հետքերով

Արևմտյան դպրոց-պարտեզի շրջակայքում այսօր կայացավ մեր հերթական սեմինար-ֆոտոպլեները՝ դարձյալ հետաքրքիր իր տեսակի մեջ։  Այս անգամ փորձեցինք փնտրել, գտնել խաղողի թփեր։  Շենքերի մեծ մասի մոտակայքում հանդիպեցինք խաղողի տունկերի․ ոմանք մշակված էին, ոմանք էլ՝ ոչ։ Մենք փորձեցինք զրուցել բնակիչներից որևէ մեկի հետ, ով կտար մեր հարցերի պատասխանները, բայց ավա՜ղ, չհաջողվեց։ Արդեն իսկ ճանապարհին բազում հարցեր էին առաջացել․ ինչպե՞ս են մշակում խաղողի այգիները ձմռանը, ո՞ր սեզոնին է ամենաշատ բերքը լինում, ո՞ր տեսակն է ամենահամեղը․․․ Հուսով եմ՝ այս հարցերի պատասխանները շուտով կստանանք։