Փետրվար ամսվա նախագծեր

 1․ «Թումանյանական օրեր» նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց՝ երկարացված օրվա ճամբարականներ

Նպատակը՝ ստեղծագործությունների միջոցով  բացահայտում ու ճանաչում ենք Հ. Թումանյանին, թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնում ենք սովորողների բանավոր և գրավոր  խոսքը, ստեղծագործական երևակայությունը

Խնդիրները՝ Թումանյանի ստեղծագործությունների յուրացում,ստեղծագործությունների մեկնաբանություն, քննարկում, տարածում, համագործակցային աշխատանքների կազմակերպում

Ընթացքը՝

  • Ծանոթանում ենք  Հ. Թումանյանի կենսագրությանը
  • Ընտրում ենք հեքիաթը և բաժանվում  դերերի՝ իրականացնելով հեքիաթի դերային ընթերցում
  • Ընտրում ենք հեքիաթը և նկարում Paint ծրագրով
  • Կատարում ենք ձայնագրություններ հետևյալ թեմաներով՝

Ի՞նչ գիտեք Հովհաննես Թումանյանի մասին

Ի՞նչ ստեղծագործություններ են ծանոթ ձեզ

Կատարել մի փոքր հատված որևէ բանաստեղծությունից

Ռոդարիական հնարքների կիրառում-Թումանյանի ստեղծագործություններից  վերցնում ենք   հատվածներ և  այնպես դասավորում, որ ստացվի անսովոր մի հեքիաթ

Արդյունքները կամփոփվեն բլոգում։

 2․ «Տեխնոլոգիա աշխատանք թելերով» նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց՝ երկարացված օրվա ճամբարականներ

Նախագծի նպատակը՝

Զարգացնել գեղարվեստական ընդունակությունները, ստեղծագործական մտքը,  գեղագիտական ճաշակը։

Խնդիրները՝

  • ստեղծագործական մտածողության զարգացում
  • աշխատանքային կարողությունների և հմտությունների ձևավորում
  • երևակայական մտածողության զարգացում
  • մնայուն արժեքի ստեղծում
  • շրջակա միջավայրի ձևավորում

Անհրաժեշտ պարագաններ՝

Թելեր՝ տարբեր գույների և չափերի,թղթեր, սոսինձ։

Ընթացքը՝

Նախօրոք ընտրում ենք այն պատկերը, որով պետք է աշխատենք, ընտրում ենք դրան համապատասխան մեզ անհրաժեշտ նյութերը և սկսում ենք հավաքել պատկերը թելերով՝

Հունվար ամսվա ամփոփում

Հունվար ամսին իրականացված նախագծերն են՝

Հունվար ամսվա նախագծեր՝

Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունքներ՝

 

Երկարացված օրվա ռեժիմ․ Հունվարի 29-ից Փետրվարի 1-ը

Երեքշաբթի

13:35 — 14:30 — Զարգացնող խաղեր

14:30 — 15:00 —ճաշ

15:00 — 16:00 —ընթերցանություն

16:00 — 16:30 —հորինում ենք հեքիաթներ ձմռան մասին

16:30 — 16:45 — դասարանի մաքրություն

16:45 — 17:00 —  ճանապարհ դեպի տուն

Չորեքշաբթի

13:35 — 14:30 —շախմատ

14:30 — 15:00 —ճաշ

15:00 — 16:00 —ինքնակրթություն

16:00 — 16:30 —տեխնոլոգիական աշխատանք

16:30 — 16:45 — դասարանի մաքրություն

16:45 — 17:00 —  ճանապարհ դեպի տուն Читать далее

Ճամբարային էստաֆետային խաղ-մրցույթ

Պատասխանատու՝ Հյուսիսային դպրոց

Համակարգող՝ Պողոսյան Նարինե

Վայրը՝ Մայր դպրոցի բասկետբոլի մեծ մարզասրահ

Ժամանակահատվածը՝ հունվար ամիս, տևողությունը՝ 35-40 րոպե

Խնդիրները՝
ա )Քայլքի և վազքի կեցվածքի ձևավորում:

բ) Համաձայնեցված շարժումներ և
տարածության զգացողություն:

գ) Արագաշարժության և ճարպկության մշակում: Читать далее

Խաղողի տունկի հետքերով

Արևմտյան դպրոց-պարտեզի շրջակայքում այսօր կայացավ մեր հերթական սեմինար-ֆոտոպլեները՝ դարձյալ հետաքրքիր իր տեսակի մեջ։  Այս անգամ փորձեցինք փնտրել, գտնել խաղողի թփեր։  Շենքերի մեծ մասի մոտակայքում հանդիպեցինք խաղողի տունկերի․ ոմանք մշակված էին, ոմանք էլ՝ ոչ։ Մենք փորձեցինք զրուցել բնակիչներից որևէ մեկի հետ, ով կտար մեր հարցերի պատասխանները, բայց ավա՜ղ, չհաջողվեց։ Արդեն իսկ ճանապարհին բազում հարցեր էին առաջացել․ ինչպե՞ս են մշակում խաղողի այգիները ձմռանը, ո՞ր սեզոնին է ամենաշատ բերքը լինում, ո՞ր տեսակն է ամենահամեղը․․․ Հուսով եմ՝ այս հարցերի պատասխանները շուտով կստանանք։

 

Երկարացված օրվա ռեժիմ․ Հունվարի 21-25-ը

Երկուշաբթի

13:35 — 14:30 —տրամաբանական խաղեր

14:30 — 15:00 —ճաշ

15:00 — 16:00 —մարզական խաղեր

16:00 — 16:30 —ֆիլմի դիտում

16:30 — 16:45 — դասարանի մաքրություն

16:45 — 17:00 —  ճանապարհ դեպի տուն

Երեքշաբթի

13:35 — 14:30 — նկարչություն Paint ծրագրով

14:30 — 15:00 —ճաշ

15:00 — 16:00 —տեխնոլոգիական աշխատանք

16:00 — 16:30 —հորինում ենք  հեքիաթներ

16:30 — 16:45 — դասարանի մաքրություն

16:45 — 17:00 —  ճանապարհ դեպի տուն Читать далее

Հին ու բարի մեր Կոնդ

Կոնդը համարվում է Երևանի հին թաղամասերից մեկը։ Անվանումը  ստացել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր։ Այսօր երկարացված օրվա կազմակերպիչներով եղանք հին ու բարի Կոնդ թաղամասում։ Երբ շրջում էինք Կոնդի նեղլիկ փողոցներով,  դիտում և նկարում  կիսով չափ խարխլված տները, այնպիսի զգացողություն էր տիրում, որ գտնվում էինք ինքնամփոփ, դրսի աշխարհից կտրված մեկ այլ աշխարհում, այդպես էլ չհասկացա այս տներից որոնք են բնակեցված, որոնք ոչ։ Կարծես մարդիկ և՛ ապրում էին, և՛ չէին ապրում ։  Տպավորիչ տեսարանի ականատեսը եղանք․ մի կողմից Կոնդի խորդուբորդ փողոցներն ու կիսախարխուլ տները, իսկ ընդամենը մի փողոց այն կողմ, դեմ հանդիման վեր էին խոյացել ճարտարապետական նորաոճ շինությունները։ Այդքան իրարամերժ պատկեր աչքի համար շատ անսովոր էր։ Երկու տարբեր աշխարհ։ Իրականում պետք է այդ երկու աշխարհները ձուլվեն, դառնան մեկ, չէ՞ որ նրանք կազմում են մեր սիրելի քաղաքի մասնիկները։ Կարծում եմ` այսօրվա իմ տեսած Կոնդի տխուր հմայքը միշտ կմնա հիշողությանս մեջ։

Это слайд-шоу требует JavaScript.