Երկարացված օրվա ռեժիմ․ Մայիսի 2-5-ը

Երկուշաբթի

13:35 — 14:30 —տրամաբանական խաղեր

14:30 — 15:00 —ճաշ

15:00 — 16:00 —տեխնոլոգիական աշխատանք

16:00 — 16:30 —ֆիլմի դիտում

16:30 — 16:45 — դասարանի մաքրություն

16:45 — 17:00 —  ճանապարհ դեպի տուն

Երեքշաբթի

13:35 — 14:30 — բակային խաղեր

14:30 — 15:00 —ճաշ

15:00 — 16:00 —ինքնակրթություն

16:00 — 16:30 —շախմատ

16:30 — 16:45 — դասարանի մաքրություն

16:45 — 17:00 —  ճանապարհ դեպի տուն Читать далее

Մայիս ամսվա նախագծեր

1․Այլընտրանքային տեխնոլոգիա

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Նախագծի նպատակը՝

Սովորողին ընդգրկել ստեղծագործական գործունեության մեջ, զարգացնել ստեղծագործական միտքը, ուսումնասիրել նյութերը, զարգացնել գեղագիտական ճաշակը։

Նախագծի խնդիրները՝

  • Ստեղծագործական մտածողության զարգացում
  • տարբեր նյութերի ուսումնասիրություն
  • աշխատանքային կարողությունների և հմտությունների ձևավորում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • շրջակա միջավայրի ձևավորում
  • տեսողական հիշողության և ձեռքի շարժման զարգացում

Ընթացքը՝

Սովորողները նախօրոք ուսումնասիրում, ծանոթանում են այն նյութերին, որոնցով պետք է աշխատեն։ Ունենում են անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները և ըստ հրահանգների, հերթականությամբ կատարում են աշխատանքը մինչ վերջնական արդյունքը հասնելը՝

                  2․Մայիսյան հավաքի ծրագիր՝ 14․05-18․05

Թեմա՝ Ռոդարիական աուդիոհեքիաթների ստեղծում

Տևողությունը՝ մայիսի 14-18-ը

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզ՝ երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Նախագծի նպատակը՝ երևակայական, լեզվական, ստեղծագործական մտածողության զարգացում

Նախագծի խնդիրները՝  ստեղծագործելու, paint ծրագրով նկարելու տեխնիկային տիրապետելու, հմտանալու կարողության զարգացում

Ընթացքը՝

  • Ընտրել տրված վերնագրերից որևէ մեկը
  • Վերնագրի շուրջ հետաքրքիր, անսպասելի, զավեշտալի, անսովոր պատմություն հորինել
  • Պատմությունը երկու կամ երեք հատվածի բաժանել և նկարել paint ծրագրով
  • Պատումը ձայնագրել
  • Պատումը և նկարները հավաքել AVS ծրագրով

Արդյունքում՝ կունենանք Ռոդարիական հեքիաթների մեր տարբերակները,  որպես լրացուցիչ կրթության առաջադրանք։

Արդյունքները կամփոփվեն բլոգում։