Մայիսյան հավաքի ծրագիր՝ 14․05-18․05

Թեմա՝ Ռոդարիական աուդիոհեքիաթների ստեղծում

Տևողությունը՝ մայիսի 14-18-ը

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոց-պարտեզ՝ երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Նախագծի նպատակը՝ երևակայական, լեզվական, ստեղծագործական մտածողության զարգացում

Նախագծի խնդիրները՝  ստեղծագործելու, paint ծրագրով նկարելու տեխնիկային տիրապետելու, հմտանալու կարողության զարգացում

Ընթացքը՝

  • Ընտրել տրված վերնագրերից որևէ մեկը
  • Վերնագրի շուրջ հետաքրքիր, անսպասելի, զավեշտալի, անսովոր պատմություն հորինել
  • Պատմությունը երկու կամ երեք հատվածի բաժանել և նկարել paint ծրագրով
  • Պատումը ձայնագրել
  • Պատումը և նկարները հավաքել AVS ծրագրով

Արդյունքում՝ կունենանք Ռոդարիական հեքիաթների մեր տարբերակները,  որպես լրացուցիչ կրթության առաջադրանք։

 

 

Մայիսյան հավաք 2018․ Հաշվետվություն

Նոր ուսումնական տարին, ինչպես միշտ սկսեցինք ճամփորդությամբ։ Հայրենագիտական ճամփորդությունների ընթացքում քայլարշավները, բարձունքներ հաղթահարելը երեխաների մոտ ձևավորում են կամքի ուժ, դժվարությունները հաղթահարելու կարողություն։ Այս անգամ այցելեցինք Օշական։ Ճամփորդության ընթացքում սովորողները համալրեցինք իրենց հայրենագիտական, աշխարհագրական գիտելիքները, իրականացրեցին էկոլոգիական աշխատանքներ՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը։ Յուրաքանչյուր ճամփորդություն հնարավորություն է ընձեռում բացահայտելու շրջակա միջավայրը՝

Բարձունքի հաղթահարում

Ճամփորդություն դեպի Օշական

Մեր կրթահամալիրում իրականցվող յուրաքանչյուր նախագիծ իր գործունեության տարատեսակ  ձևերով նպատակ ունի զարգացնելու սովորողների համակողմնի և ներդաշնակ զարգացումը , նպաստելու նրանց լեզվական, մաթեմատիկական, տրամաբանական, ստեղծագործական, երևակայական մտածողության ձևավորմանն ու զարգացմանը:

Իրականացրել ենք  Կրթահամալիրի օրացույցով նախատեսված բոլոր նախագծերը՝

«Կոմիտասյան օրեր» նախագիծ

«Ուսումնական աշուն» նախագիծ

Սեբաստացու օրերին ընդառաջ մեր կրթահամալիրի ամենասպասված  ու ամենահաճելի ծեսերից մեկը թթուդրիկի և նրան հաջորդող հարիսայի ծեսի արարողություններն են, որոնց ընթացքում սովորողները ձեռք են բերում ինքնուրույնություն, խմբակային աշխատելու կարողություն։ Այս տոնական օրերի ընթացքում այցելեցինք բուսաբանական այգի, կազմակերպեցինք տոնական միասնական սեղանի խաղեր՝

«Սեբաստացու օրեր» նախագիծ

Մեր կրթահամալիրում մեծ ոգևորությամբ պատրաստվում ենք նաև Ամանորին։ Սովորողների ամենասիրելի զբաղմունքն այդ օրերին տոնածառը զարդարելու  համար գեղեցիկ խաղալիքներ պատրաստելն է՝

«Ամանորյա նախագիծ»

Ստեղծագործող սեբաստացիների համար  տեխնոլոգիական աշխատանքներն ունեն հատուկ նշանակություն։ Այս տարի ունեցանք բազմաթիվ հետաքրքիր մտահաղացումներ։ Մեր աշխատանքներում օգտագործեցինք կոճակներ, գունավոր թղթեր, պլաստիկ շշեր՝ ստանալով ամենաանհավանական և հավանական պատկերներ՝

«Մեր ձեռքերով» ուսումնական նախագիծ

Բնագիտական գործունեությունը կրտսեր դպրոցում չի կարող առանձնացվել երեխայի ողջ գործունեությունից: Այն ինտեգրվում է ընդհանուր ուսումնական պրոցեսի մեջ` կազմելով դրա   բաղկացուցիչ մասը:  Բնագիտական փորձերը կարևոր են սովորողների մոտ տարրական հմտություններ ձևավորելու համար, նաև նպաստում են երեխայի կենսափորձի հարստացմանը, աշխարհընկալման ձևավորմանն ու զարգացմանը՝

«Բնագիտական փորձեր» ուսումնական նախագիծ

Հեքիաթներն իրենց յուրօրինակ բովանդակությամբ ստեղծագործական աշխատանքի անսահման  հնարավորություն են տալիս։ Դերերով կարդում ենք, մեկս մյուսի համար արտասանում ենք Թումանյան, Աղայան, հորինում ենք Ռոդարիական հեքիաթներ՝

«Թումանյանական օրեր» նախագիծ

«Աղայանական օրեր» նախագիծ

Հետաքրքասեր, պրպտող սեբաստացիների համար կարևոր նշանակություն ունի ռադիոնյութերի պատրաստումը։ Ընտրելով տարբեր թեմաներ, իրականացրեցինք «Հետաքրքրասերների ռադիոաշխարհ» ուսումնական նախագիծը․ ստացանք նոր գիտելիքներ և դրանք փոխանցեցինք մեր ընկերներին՝

«Հետաքրքրասերների ռադիոաշխարհ» ուսումնական նախագիծ

Էլ ի՞նչ սեբաստացի, ով չի խնամում իր տարածքը։ Շրջակա միջավայրի բարելավումը մեր առօրյայի բաղկացուցիչն է։ Մենք հոգատար ենք այն միջավայրի հանդեպ, որը մերն է՝

«Շրջակա միջավայրի բարելավում և խնամք»

Մենք սիրում ենք մեր բնությունը, սիրում ենք ճանապարհորդել, սովորել, սովորեցնել, ստեղծագործել․«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իր կենդանի, ստեղծական,  բաց ու անմիջական աշխատանքով նպաստում է սովորողների  անհատականության, ինքնուրույնության ու անձի անընդհատ զարգացման գործընթացին։