Սենյակային բույսերի օգտակար հատկությունների ուսումնասիրություն

Նախագծի մասնակիցներ՝ տարատարիք ճամբարականներ

Նախագծի նպատակն ու խնդիրները՝

  • Ուսումնասիրել օգտակար բույսերի տեսակները
  • Ծանոթանալ նրանց օգտակար հատկությունների հետ
  • Կատարել ստացած գիտելիքների փոխանցում

Ուսումնասիրվող բույսեր՝

քլորոֆիտում, հալվե (ալոե)

Ընթացքը՝

Նախօրոք ընտրում ենք այն բույսերը, որոնք պետք է ուսումնասիրենք, համացանցից գտնում ենք տվյալ բույսը, ուսումնասիրում ենք նրա օգտակար հատկությունները, ստեղծում ենք ռադիոնյութ, իսկ վերջում տնկում ենք այդ բույսերը մեր դասասենյակի համար։

Արդյունքները կամփոփվեն բլոգում։

Նախագծային ուսուցման շաբաթ․ Ապրիլի 3-7-ը

Շաբաթը բաղկացած է  հետևյալ բաղադրիչներից․

  • Բակային աշխատանք (տարածքի մաքրում աղբից, չորացած տերևներից)
  • Տեխնոլոգիական գործունեություն
  • Մարզական գործունեություն
  • Բույսերի օգտակար հատկությունների ուսումնասիրություն
  • Ընթերցանություն

Երկուշաբթի

13:35 — 14:30 —տրամաբանական խաղեր

14:30 — 15:00 —ճաշ

15:00 — 16:00 —տեխնոլոգիական աշխատանք

16:00 — 16:30 —ֆիլմի դիտում

16:30 — 16:45 — դասարանի մաքրություն

16:45 — 17:00 —  ճանապարհ դեպի տուն

Երեքշաբթի

13:35 — 14:30 — բակային աշխատանք

14:30 — 15:00 —ճաշ

15:00 — 16:00 —ընթերցանություն

16:00 — 16:30 —շախմատ

16:30 — 16:45 — դասարանի մաքրություն

16:45 — 17:00 —  ճանապարհ դեպի տուն Читать далее

Ապրիլ ամսվա նախագծեր

1․Սենյակային բույսերի օգտակար հատկությունների ուսումնասիրություն

Նախագծի մասնակիցներ՝ տարատարիք ճամբարականներ

Նախագծի նպատակն ու խնդիրները՝

  • Ուսումնասիրել օգտակար բույսերի տեսակները
  • Ծանոթանալ նրանց օգտակար հատկությունների հետ
  • Կատարել ստացած գիտելիքների փոխանցում

Ուսումնասիրվող բույսեր՝

քլորոֆիտում, հալվե (ալոե)

Ընթացքը՝

Նախօրոք ընտրում ենք այն բույսերը, որոնք պետք է ուսումնասիրենք, համացանցից գտնում ենք տվյալ բույսը, ուսումնասիրում ենք նրա օգտակար հատկությունները, ստեղծում ենք ռադիոնյութ, իսկ վերջում տնկում ենք այդ բույսերը մեր դասասենյակի համար։

Արդյունքները կամփոփվեն բլոգում։

2․«Աղայանական օրեր» նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց՝ երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Նախագծի տևողությունը՝ ապրիլի 1-14

Նպատակը՝ ստեղծագործությունների միջոցով  բացահայտել  ու ճանաչել Ղ. Աղայանին, նրա ստեղծագործությունների միջոցով զարգացնել  սովորողների բանավոր և գրավոր  խոսքը, ստեղծագործական երևակայությունը

Խնդիրները՝ Ղ. Աղայանի ստեղծագործությունները յուրացնել, քննարկել, տարածել, համագործակցային աշխատանքներ կազմակերպել

Ընթացքը՝

  • Ընտրում ենք հեքիաթը և բաժանվում  դերերի՝ իրականացնելով հեքիաթի դերային ընթերցում
  • Ընտրում ենք հեքիաթը և նկարում Paint ծրագրով
  • Պատրասում  փոքրիկ տեսապատում Ղ.Աղայանի և նրա ստեղծագործությունների վերաբերյալ

Արդյունքները կամփոփվեն բլոգում։

3․«Ռոդարիական օրեր» նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց՝ երկարացվածօրվա տարատարիք ճամբարականներ

Նախագծի տևողությունը՝ Ռոդարիական հնարքները օգտագործում ենք ամբողջ ուսումնական տարվա ընթացքում

Նպատակն ու խնդիրները `զարգացնել սովորողի վերլուծական մտածողությունը, երևակայական մտածողությունը , սովորեցնել ինքնուրույն մտածել,  ուսումնասիրել, կիրառելով   մեդիագիտելիքներն ու  մեդիահմտությունները :

Ընթացքը՝

  • Տրվում են իրար հետ կապ չունեցող մի քանի բառեր, որոնցով պետք է հեքիաթ հորինել
  • Նկարում Paint ծրագրով
  • Ձայնագրում ենք մեր հորինած հեքիաթները և ստեղծում աուդիոհեքիաթներ:

Մարտ ամսվա ամփոփում

Մարտ ամսին իրականցված նախագծերն են՝

Մարտ ամսվա նախագծեր՝

Ճամբարային երրորդ օր

Օրն, ինչպես միշտ, հագեցած էր ։Այսօր ընդհանուր պարապմունքը տեղի ունեցավ  Արևմտյան դպրոցի բարձունքում։ Լիցքավորված և բարձր տրամադրությամբ մասնակցեցինք հեծանվային պարապմունքին։ Այցելեցինք ջերմոց-լաբորատորիա և շարունակեցինք մագլցող բույսերի մասին տեղեկություններ իմանալ։ Ցանեցինք հնդկական նուռ կոչվող բույսի սերմերը և մեզ հետ տեղափոխեցինք դպրոցներ։

Սիրով ներկայացնում ենք այսօրվա մեր ֆոտոշարը՝

Ճամբարային երկրորդ օր

Շարունակվում է երկարացված օրվա կազմակերպիչների մանկավարժական զարգացնող ճամբարը:  «Ուսումնական պատարագ», «Զատիկ-ծառզարդար» նախագծով  շարունակվեց երգերի,պարերգերի ուսուցումը: Այցելեցինք նաև ջերմոց-լաբորատորիա, ծանոթացանք մագլցող բույսերի տեսակներին, ցանեցինք սերմերը և տեղափոխեցինք դպրոցներ։ Դպրոցում խնամեցինք  բուսերը, մաքրեցինք չորացած տերևներից՝ հաղորդելով նրանց թարմ և գեղեցիկ տեսք։

Մանկավարժական աշխատողների գարնանային ճամբար․ Օր առաջին

Օրը սկսեցինք բարձր տրամադրությամբ։ Ինչպես միշտ, ընդհանուր պարապմունքին մեծ ոգևորությամբ ենք մասնակցում, քանի որ այն ազդարարում է մեր լավ օրվա սկիզբը։ Այնուհետև երգերի-պարերգերի ուսուցում, կենդանիների խնամք, աշխատանք դպրոցներում: Գարնանային ճամբարը հիանալի հարթակ է ՝ ինքնակրթվելու, զարգանալու և, ինչու՞ չէ նաև, միմյանց հետ շատ շփվելու համար։

Ընթերցանություն բակում

Արդեն սովորություն է դարձել․ օրվա մի փոքրիկ հատված հատկացնում ենք ընթերցանությանը։ Ընթերցում ենք բակում՝ խոտերի մեջ, բաց տարածքն ու լավ եղանակը տրամադրում է կարդալ․․․

 

Это слайд-шоу требует JavaScript.